ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ:
Այս մասին նա հայտնել է Facebook-ի գրառմամբ։
«Ալիս Ռուֆոյի հետ քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը:
Հանդիպմանը քննարկել ենք նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը: