Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս իրավախախտում արձանագրելու նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում ակնհայտ տեսանելի են եղել մեծ քանակությամբ կանեփի նմանվող թփեր։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Մեքենայի վարորդ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․64 գրամ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: