Քննարկվել են «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները

Սեպտեմբերի 4-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում (ՇՎՏՄ) կայացել է հանդիպում-քննարկում ոսկու շուկաների կազմակերպիչների և արտադրողների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներ և տնտեսվարողներ։

Նիստի ընթացքում քննարկվել են «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները։ Ըստ նոր փոփոխությունների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա պարտադիր է նաև անվանանիշի առկայությունը։

Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն ոլորտի տնտեսվարողների հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել