Հայաստանում օրենքով սահմանված է հատուկ պաշտպանական մեխանիզմ՝ խնամակալություն և հոգաբարձություն, որը նախատեսված է անչափահասների, ինչպես նաև առողջական կամ այլ պատճառներով իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնել չկարողացող քաղաքացիների համար։
Ի՞նչ է խնամակալությունը
Խնամակալություն սահմանվում է․
- մինչև 14 տարեկան անչափահասների,
- ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանցնկատմամբ։
Խնամակալը համարվում է իր խնամարկյալի լիարժեք ներկայացուցիչ և նրա անունից կատարում է բոլոր անհրաժեշտ գործարքները։
Ի՞նչ է հոգաբարձությունը
Հոգաբարձություն սահմանվում է․
- 14-ից 18 տարեկան անչափահասների,
- դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված անձանցնկատմամբ։
Հոգաբարձուն․
- տալիս է համաձայնություն այն գործարքների համար, որոնք անձը չի կարող կնքել ինքնուրույն,
- աջակցում է իրավունքների իրացման և պարտականությունների կատարման հարցում,
- պաշտպանում է խնամարկյալին երրորդ անձանց հնարավոր չարաշահումներից։
Ե՞րբ է երեխայի նկատմամբ սահմանվում խնամակալություն կամ հոգաբարձություն
- Ծնողների կամ որդեգրողների բացակայության դեպքում։
- Երբ դատարանը զրկում է ծնողներին ծնողական իրավունքներից։
- Երբ ծնողները խուսափում են երեխայի դաստիարակությունից կամ չեն պաշտպանում նրա իրավունքները։
- Այլ դեպքերում, երբ երեխան մնում է առանց ծնողական խնամքի։
Խնամակալների և հոգաբարձուների լիազորությունները
- Նրանք առանց հատուկ լիազորագրիներկայացնում են խնամարկյալի իրավունքները ցանկացած հարաբերություններում, այդ թվում՝ դատարանում։
- Նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։
Կարևոր է իմանալ․ Խնամակալությունն ու հոգաբարձությունը ոչ միայն իրավական կարգավորումներ են, այլև կյանքի համար կենսական պաշտպանություն՝ ապահովելու երեխայի, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի բարեկեցությունն ու իրավունքների պաշտպանությունը։