Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Բացի այդ, որոշվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Դավիթ Դանիելյանի թեկնածությունը։