Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը իր և ընտանիքի անդամների դեմ ներկայացված ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստին հայցվորի կողմից «ակնհայտ սուտ» տեղեկատվություն հայտնելու համար դատական սանկցիա կիրառելու միջնորդություն ներկայացրեց։
Նշեց՝ հայցվորը պնդում է, որ իրականում իրականացվել են ՕՀՄ-ներ, սակայն չեն իրականացվել, ու կան բազմաթիվ այլ դրվագներ, երբ հայցվորը միտումնավոր ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ «Որոշ դեպքերում դատախազը մեր կամ դատարանի հարցերի ազդեցության տակ շատ արագ փորձում է շտկել իր ներկայացրած սուտ տեղեկությունները, սակայն ի սկզբանե սուտ տեղեկություններ տրամադրելու փաստը ինքնին անընդունելի է, այն ոչ միայն հանգեցնում է դատական գործընթացի անհիմն ձգձգման, այլև պարտադրում է պաշտպանության կողմին ծախսել իր սահմանափակ ռեսուրսները գործի հանգամանքների օբյեկտիվ պատկերը բացահայտելու համար»։
Նա միջնորդությամբ անդրադարձավ նախորդ դատական նիստերին հայցվորի հայտնած «6 փաստագրված սուտ տեղեկությունների» դեպքերին՝ յուրաքանչյուր համար առանձնանցնելով նիստի ձայնագրության սղագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։