ՍԴ է դիմել նաև ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը

ՀՀ սահմանադրական դատարան է դիմել նաեւ ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ինչպես Իրավաբան.net-ին տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից, Անդրիաս Ղուկասյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՍԴ` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: 

ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումների նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո:

Այնուհետեւ սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործերը քննության ընդունելու հարցը: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել