Հռոմեական կայսր Ներոնը ստիպել է իր դաստիարակ, փիլիսոփա Սենեկային ինքնասպան լինել:
Մեր օրերում ինքնասպանության հակելը հանցագործություն է:
Այսպես, ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշենք, որ ինքնասպանության հասցնելը նույնպես հանցագործություն է.
Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Աղբյուր՝ Իրավաբան.net