«Ազգային անվտանգության ծառայությունը բանուգործը թողած ֆեյսբուքյան գրառումներ է կարդում». այս մասին մայիսի 2-ն տեղի ունեցած «Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթ 2019թ.-ի արդյունքների և ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման գործընթացի ներկայացում, ՔՀԿ-ների դերը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային քաղաքականությունների մշակման գործում» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով այն դեպքին, որ ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին, որով հորդորել էր նրան հերքել ֆեյսբուքում արված գրառումը։
![Ðа данном изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°Ñ
одиÑÑÑÑ: 1 Ñеловек, боÑода и ÑаÑÑÑ Ñела кÑÑпнÑм планом](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/46780444_2843421722350525_5375164047823994880_n.jpg?_nc_cat=108&_nc_eui2=AeGXF8xFoE-0W4mB2-Pbl5zCyTjIh4iCx14zkVIuZfkL8F_sWc0Y3QwUCK3U2ES4JsThVbp-h9ov561vG0XZfW5PPJf8MDaMgU1PuYWI2uXAyA&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=77927d2c883d0b0ddc967f7eb8621d4b&oe=5D72B825)
Գարեգին Միսկարյան
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նամակ է ուղարկել «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:
ԱԱԾ-ն գրառումը որակել էր որպես հոդված ու նշվել, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Գարեգին Միսկարյանի գրառման մեջ ասված է․ – «Էն որ Վայեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»:
Ավելի ուշ ՔՈ-ն հայտարարություն էր արել դեպքի հետ կապված և նշել, որ չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։