Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական քննությունը: Ինչպես դատարանից հայտնում է մեր թղթակիցը, պաշտպանական կողմից միջնորդել է ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխել:
Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը:
Դատարանը խորհրդակացական սենյակ գնաց՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Խորհրդակացական սենյակից դուրս գալուց հետո հրապարակեց որոշումն այն մասին, որ միջնորդությունը բավարարվել է: Գագիկ Եղիազարյանը կալանքից ազատ կարձակվի՝ գրավի դիմաց: