Ի՞նչ պատիժ է սահմանված սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու համար

Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կամ կեղծ եզրակացություն կամ սուտ ցուցմունք տալու նպատակով փորձագետին, ինչպես նաև սխալ թարգմանություն կատարելու համար թարգմանչին կաշառելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200.000 – 400.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300.000-500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Վերոնշյալ արարքները, որոնք զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Թվարկված  արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  340-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել