Արտերկրից Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
- Անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայական՝ բնօրինակով, տոհմային կենդանու դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:
- Մինչ այդ անհրաժեշտ է նախօրոք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացնել դիմում՝ Ծառայության թույլտվությունը կամ համաձայնությունը, ինչպես նաև տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները ստանալու համար:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: