Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ արտերկրից Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար

Արտերկրից Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
  1. Անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայական՝ բնօրինակով, տոհմային կենդանու դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:
  2. Մինչ այդ անհրաժեշտ է նախօրոք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացնել դիմում՝ Ծառայության թույլտվությունը կամ համաձայնությունը, ինչպես նաև տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները ստանալու համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել