Վարչական ձերբակալման ժամկետների և իրավունքների մասին. իրազեկում ՀՀ քաղաքացիներին

Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 262-րդ հոդվածի` վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ: Նույն օրենսգրքի 267-րդ հոդվածում ասվում է, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, գանգատարկելու գործով որոշումը:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 270-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցող փաստաբանը իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին. Միջնորդություններ հարուցելու. իրեն հրավիրած անձի հանձնարարությամբ նրա անունից գանգատներ բերելու գործի որոշման դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել