Ոստիկանների հետ բախման հետևանքով բերման ենթարկվածներից մեկը երիտասարդ աղջիկ է

Հայ հեղափոխական դաշնակացության երիտասարդ անդամները այժմ բողոքի ակցիա են անցկացնում Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտ: Քիչ առաջ վարչական բերման են ենթարկվել նրանց հետ միասին էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակից նրանց ընկերները:

Ակցիայի վայրից Իրավաբան.net-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտոնական տվյալներով վարչական բերման է ենթարկվեց վեց անձ: Իսկ ՀՅԴ երիտասարդներից տեղեկանում ենք, որ բերման ենթարկվածներից մեկը երիտասարդ աղջիկ է:

Ոստիկանության շենքի մոտ հավաքվածները պահանջում են շուտափույթ ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Նշենք, որ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, որի ժամանակ բախում է եղել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև. հավաքվածները ձվեր են նետել հանձնաժողովի շենքի ուղղությամբ, որից հետո որոշ անձիք բերման են ենթարկվել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից, ՀՅԴ երիտասարդական թևի անդամ Մեսրոպ Եսայանը նշեց, որ իրենք ոստիկանների հետ բախման նպատակ չէին հետապնդում, անգամ ոստիկաններին հորդորում էին միանալ ակցիային, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ազդելու է նաև նրանց սոցիալական վիճակի վրա. «Մենք շեշտում էինք մեզ չխանգարել, բայց մեծ ուժեր կենտրոնացրեց ոստիկանությունը և փոքրամարմին աղջիկների ու տղաներին ձերբակալել բերել են Կենտրոն ոստիկանություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել:

Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել