Դատարան դիմելիս հայցադիմումին կից պարտադիր ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` դատարանի կողմից հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հետևյանքներից խուսափելու նպատակով։
Հայցադիմումին կից պարտադիր ներկայացնել`
1. սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն,
2. կցել հայցապահանջները հաստատող ապացույցներ,
3. եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:
4. եթե հայցապահանջը վերաբերվում է պայմանագիր կնքելուն հարկադրելուն, ապա հայցադիմումին կցվում է նաև համապատասխան պայմանագրի նախագիծը: