Որո՞նք են ավտոկայանատեղի տուրք վճարողների իրավունքները

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» 2011 թվականի հունիսի 23–ի ՀՀ օրենքի 5–րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրք վճարողներն իրավունք ունեն`

1) ծանոթանալու ավտոկայանատեղի տուրքի չափին և գանձման կարգին.
2) պահանջելու ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնից կատարելու տուրքի վերահաշվարկ.
3) բողոքարկելու ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
4) ստանալու ավտոկայանատեղի տուրք վճարելու մասին տեղեկանք.
5) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի տուրքի գումարը.
6) բողոքարկելու համայնքի ավագանու` ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի վերաբերյալ որոշումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել