Ինչպե՞ս ստանալ 2015թ գրին քարտ

Green Card (Diversity Visa) վիճակախաղի ծրագիրը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող Միացյալ Նահանգներ ներգաղթելու պաշտոնական ծրագիր է: Խաղարկությունը պատահական սկզբունքով որոշում է, թե հազարավոր դիմորդներից ով կստանա Green Card:

Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից: Ներգաղթի եւ քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 203(գ) հոդվածով նախատեսվում է ներգաղթողների նոր տեսակ, որ հայտնի է, որպես «ներգաղթողներ բազմազանության ապահովման համար» ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրներից: 2015 ֆինանսաբյուջետային տարվա համար նախատեսվում է շնորհել մշտական բնակության 50.000 վիզա: Այս վիճակախաղին մասնակցելու համար որեւէ վճարում չի պահանջվում:

Մշտական բնակության վիզա ստանալու համար վիճակախաղում շահած անձինք պետք է բավարարեն մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Վիճակախաղի շահողները որոշվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով եւ նրանք իրավունք են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Այս վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, ընդ որում որեւէ երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

Հետեւյալ երկրների քաղաքացիները 2015թ. խաղարկությանը չեն կարող մասնակցել, քանի որ վերջին 5 տարիների ընթացքում այդ երկրներից ԱՄՆ ներգաղթողների թիվը գերազանցում է 50.000-ը.

ԲԱՆԳԼԱԴԵՇ, ԲՐԱԶԻԼԻԱ, ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ, ԷԿՎԱԴՈՐ, ԿԱՆԱԴԱ, ԿՈԼՈՒՄԲԻԱ, ՀԱԻԹԻ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ, ՀՆԴԿԱՍՏԱՆ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (բացի Հյուսիսային Իռլանդիայից) իր հպատակ տարածքներով, ՄԵՔՍԻԿԱ, ՆԻԳԵՐԻԱ, ՉԻՆԱՍՏԱՆ (ցամաքային), ՊԱԿԻՍՏԱՆ, ՊԵՐՈՒ, ՋԱՄԱՅԿԱ, ՎԻԵՏՆԱՄ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ:

Հոնկոնգ եւ Մակաու հատուկ վարչական շրջաններում եւ Թայվանում ծնված մարդիկ կարող են մասնակցել ծրագրին:

Այս տարվա խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում տեղ գտած փոփոխություններն են. DV-2015-ին չեն կարող մասնակցել Նիգերիայի բնակիչները:

Ո՞վքեր կարող են մասնակցել։

Պահանջ 1. Վիճակախաղին կարող են մասնակցել իրավասու երկրների ցանկում ներառված երկրներում ծնված անձինք, տես՝ ԵՐԿՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ԲՆԻԿՆԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ DV-2015 ԾՐԱԳՐԻՆ: Եթե այդ երկրներից որեւէ մեկում չեք ծնվել, դա դեռ չի նշանակում որ չեք կարող դիմել. այս պայմանին բավարարելու համար կա եւս երկու տարբերակ.

1. Ամուսնացած ե՞ք իրավասու երկրում ծնված անձնավորության հետ: Եթե այո, ուրեմն կարող եք վերցնել ձեր ամուսնու/կնոփջ ծննդյան երկիրը, սակայն այս պարագայում դիմումը պետք է անպայմանորեն ներառի ձեզ երկուսիդ եւ երկուսդ էլ պետք է միաժամանակ դիմեք վիզայի համար եւ միաժամանակ մուտք գործեք ԱՄՆ:

2. Դուք ծնվել ե՞ք մի այնպիսի երկրում, որտեղ ծնվածն այս տարի չի կարող մասնակցել ծրագրին, սակայն ձեր ծնողներից եւ ոչ մեկը չի ծնվել այդ երկրում կամ ձեր ծննդյան պահին չեն եղել այդ երկրի մշտական բնակիչ: Եթե այո, ապա դուք կարող եք ծնողներից մեկի ծննդավայրի հիման վրա դիմել, եթե դա այնպիսի երկիր է, որի բնիկը իրավասու է մասնակցել DV-2015 ծրագրին: Լրացուցիչ մանրամասների համար տես՝ ՀԱՃԱԽԱԿԻ

Պահանջ 2. Բացի այդ, DV-2015 ծրագրին մասնակցելու համար
1. դուք պետք է ունենաք ավագ դպրոցի կամ համարժեք կրթություն, որը սահմանվում է որպես 12-ամյա կրթություն (տարրական գումարած միջնակարգ) կամ
2. վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարի պետք է աշխատած լինեք մի այնպիսի մասնագիտությամբ, որի համար պահանջվում է նվազագույնը երկու տարվա ուսուցում կամ երկու տարվա աշխատանքային փորձ: Աշխատանքային փորձի համապատասխանությունը որոշելիս կօգտագործվի ԱՄՆ աշխատանքի եւ զբաղվածության նախարարության O*Net Online տվյալների օնլայն/առցանց բազան:

Եթե այս երկու պայմաններին չեք բավարարում, ապա դիմում ՉՊԵՏՔ Է ներկայացնեք:

ԵՐԿՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ԲՆԻԿՆԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ DV-2015 ԾՐԱԳՐԻՆ

Ստորև ըստ մայրցամաքների ներկայացվում են այն երկրները, որոնց բնակիչներն ԻՐԱՎԱՍՈՒ են մասնակցել DV-2015 ծրագրին։ Այն երկրները, որոնց բնակիչները չեն կարող մասնակցել DV-2015 ծրագրին, որոշվել են ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունների կողմից ըստ Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի 203(գ) կետի։ Հպատակ տարածքները ներառված են կառավարող երկրի տարածաշրջանի մեջ։ Այն երկրները, որոնց բնիկները չեն կարող մասնակցել այս ծրագրին, քանի որ ունեն ներգաղթի բարձր ցուցանիշներ, նշվում են յուրաքանչյուր տարածաշրջանի ցուցակի վերջում։

ԱՖՐԻԿԱ

Անգոլա Լեսոթո Նամիբիա
Ալժիր Լիբերիա Նիգեր
Բենին Բոտսվանա Բուրկինա Ֆասո
Լիբիա
Կամերուն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն
Չադ Ջիբութի Ռուանդա
Բուրունդի Կոմորոս Սաո Թոմե եւ Պրինսիպի
Գաբոն Կոնգո
Գամբիա Կոնգոյի Դեմոկրատական
Հանրապետություն
Գանա Հասարակածային Գվինեա
Սենեգալ Սեյշելներ
Սիերա Լեոնե
Գվինեա Հարավ Աֆրիկյան Հանր. Սոմալի
Գվինեա-Բիսաու Հարավային Սուդան Սուդան
Եգիպտոս* Մադագասկար Սվազիլենդ
Եթովպիա Մալավի Տոգո
Զամբիա Մալի Ուգանդա
Զիմբաբվե Մավրիտանիա Փղոսկրի ափ/Կոտ դ’Իվուար
Էրիթրեա Մավրիտիուս Քեյփ Վերդ
Թանզանիա Մարոկո Քենիա
Թունիս Մոզամբիկ

* Մինչեւ 1967թ. հունիսը Իսրայելի, Հորդանանի եւ Սիրիայի կողմից վերահսկվող տարածքներում ծնված մարդիկ համապատասխանաբար դիտարկվում են որպես Իսրայելում, Հորդանանում եւ Սիրիայում ծնվածներ: Գազայի հատվածում ծնված մարդիկ դիտարկվում են որպես Եգիպտոսում ծնվածներ, Վեստ բենքում ծնվածները որպես Հորդանանում ծնվածներ եւ Գոլան Հեյթսում ծնվածները որպես Սիրիայում ծնվածներ Աֆրկյան մայրցամաքից այս տարվա ծրագրին մասնակցելու իրավասություն չունեն Նիգերիայի բնիկները:

ԱՍԻԱ

Աֆղանստան
Իրան
Մալազիա
Բահրեյն
Իրաք
Մալդիվներ
Բհուտան
Իսրայել*
Միացյալ Արաբական Էմիրություններ Մոնղոլիա
Նեպալ
Շրի Լանկա
Բրունեյ
Լաոս
Բիրմա/Մյանմա Եմեն
Լիբանան Կատար
Թայլանդ
Կամբոջա
Սաուդյան Արաբիա
Թայվան– Թիմոր-Լեսթ Ինդոնեզիա
Հյուսիսային Կորեա
Հորդանան*
Հոնկոնգի հատուկ վարչական շրջան
Սինգապուր Սիրիա* Քուվեյթ
Ճապոնիա
Օման

* Մինչեւ 1967թ. հունիսը Իսրայելի, Հորդանանի եւ Սիրիայի կողմից վերահսկվող տարածքներում ծնված մարդիկ համապատասխանաբար դիտարկվում են որպես Իսրայելում, Հորդանանում եւ Սիրիայում ծնվածներ: Գազայի հատվածում ծնված մարդիկ դիտարկվում են որպես Եգիպտոսում ծնվածներ, Վեստ բենքում ծնվածները որպես Հորդանանում ծնվածներ եւ Գոլան Հեյթսում ծնվածները որպես Սիրիայում ծնվածներ:

** Հետեւյալ ասիական երկրների բնիկները չեն կարող մասնակցել այս տարվա ծրագրին. Բանգլադեշ, Հարավային Կորեա, Հնդկաստան, Չինաստան (մայրցամաքային), Պակիստան, Վիետնամ եւ Ֆիլիպիններ: Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (Ասիա), Թայվանի (Ասիա) Մակաու հատուկ վարչական շրջանի (Եվրոպա) բնիկները կարող են մասնակցել ու այս տարածքները ներկայացված են ցուցակում:

ԵՎՐՈՊԱ
Ադրբեջան
Լիխտենշտեյն Նիդեռլանդներ (հպատակ տարածքները ներառյալ)
Ալբանիա
Լիտվա Շվեդիա
Անդորրա
Լյուքսեմբուրգ Շվեյցարիա
Ավստրիա
Խորվաթիա Չեխիայի Հանրապետություն
Բելգիա
Կիպրոս Պորտուգալիա (հպատակ տարածքները ներառյալ)
Բելոռուս Կոսովո Ռումինիա
Բոսնիա եւ Հերցոգովինա Հայաստան Ռուսաստան
Բուլղարիա Հյուսիսային Իռլանդիա** Սան Մարինո
Գերմանիա Հունաստան Սերբիա
Դանիա (հպատակ Հունգարիա Սլովակիա տարածքները ներառյալ) Ղազախստան Սլովենիա
Էստոնիա
Թուրքիա Ղրղզստան Վատիկան
Թուրքմենստան Մալթա Վրաստան
Իռլանդիա Մակաու հատուկ վարչական Տաջիկստան շրջան**
Իսլանդիա Մակեդոնիա, նախկին Ուզբեկստան
Հարավսլավիա
Իսպանիա Մոլդովա Ուկրաինա
Իտալիա Մոնակո Ֆինլանդիա
Լատվիա Մոնտենեգրո (Չեռնոգորիա) Ֆրանսիա (հպատակ Լեհաստան Նորվեգիա տարածքները ներառյալ)
** Հետեւյալ եվրոպական երկրների բնիկները չեն կարող մասնակցել այս տարվա ծրագրին. Մեծ Բրիտանիա: Մեծ Բրիտանիան (Միացյալ Թագավորությունը) ներառում է նաեւ հետեւյալ հպատակ տարածքները. Անգուիլա, Բերմուդա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Կայմանյան կղզիներ, Ֆոլկլենդյան կղզիներ, Ջիբլարթար, Մոնսերատ, Պիտկարին, Սենտ Հելենա, Տյորքս եւ Կայքոսյան կղզիներ: Ծանոթություն` միայն այս ծրագրի նպատակներով Հյուսիսային Իռլանդիան դիտարկվում է առանձին: Հյուսիսային Իռլանդիայի բնիկները կարող են մասնակցել ծրագրին եւ այն ներառված է տարածաշրջանի ցուցակում: Մակաու հատուկ վարչական շրջանի(Եվրոպա) բնիկները կարող են մասնակցել ու այս տարածքը ներկայացված է ցուցակում:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
Բահամներ
Ավստրալիա (հպատակ տարածքները ներառյալ) Կիրիբաթի
Մարշալյան կղզիներ
Միկրոնեզիայի Ֆեդերալ Նահանգներ
Նաուրու
Նոր Զելանդիա (հպատակ տարածքները ներառյալ) Պալաու
Պապուա Նոր Գվինեա
Սամոա
Սողոմոնյան կղզիներ
Վանուատու
Տոնգա Տուվալու
Ֆիջի
Հյուսիսային Ամերիկայից Կանադայի ու Մեքսիկայի բնիկները չեն կարող մասնակցել այս տարվա ծրագրին։

ՕՎԿԻԱՆԻԱ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ, ԿԱՐԻԲՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐ
Անտիգուա եւ Բարբուդա Արգենտինա Բարբադոս
Բելիզ Բոլիվիա Գրենադա Գվատեմալա Գվիյանա
Դոմինիկա Կոստա Ռիկա Կուբա
Հոնդուրաս Նիկարագուա Չիլի Պանամա Պարագվայ
Սենտ Քիթս եւ Նեվիս
Սենտ Լուսիա
Սենտ Վինսենթ եւ Գրենադինններ
Սուրինամ Վենեսուելա Տրինիդադ եւ Տոբագո Ուրուգվայ
Այս տարածաշրջանից այս տարվա ծրագրին մասնակցել չեն կարող հետեւյալ երկրների բնիկները. Բրազիլիա,
Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Կոլումբիա, Հաիթի, Մեքսիկա, Պերու եւ Ջամայկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել