Արամ Ա-ն դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահաջելով Սիսի նստավայրը

Այսօր ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան և պահանջել է վերադարձնել Սիսի նստավայրը, որը պատկանել է Կիլիկիայի հայկական թագավորությանը: Այս մասին Իրավաբն.net-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքէջից:

«Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով ու մեր ազգային պահանջատիրության ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր պատգամների մեջ հաճախակի կերպով հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս առումով Սիսի Կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարևոր քայլ կարող է դառնալ՝ մեր ժողովուրդի կալվաածքների վերադարձի և բռնաբարված իրավունքների վերականգման հարցում։ Ուստի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշեց հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան»,- ասված է  մամլո հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Արամ Ա-ն Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարել էր ապրիլի 19-ին ` «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի ժամանակ:

Իրավաբն.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել