Ինչպե՞ս է իրականացվում դատավորների գործունեության գնահատումը

Դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո ենթակա է պարբերաբար գնահատման:Դատավորների գործունեության գնահատման նպատակն է բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիներըՙ նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը: Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է գնահատման հանձնաժողովը: Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր տարի քանակական չափանիշներին վերաբերող անհրաժեշտ տվյալները ուղարկում է դատավորին և գնահատման հանձնաժողովին:

Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա: Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:

Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա: Գնահատումն անցկացվում է՝ սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից: Ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի՝ դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝

  • դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը.
  • ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).
  • դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել