Ի՞նչ է պատահում, եթե ամուսինը թաքցրել է իր հիվանդության մասին

ՀՀ ընտանեկան օրենսգիրքով նախատեսված է ամուսնացող անձանց բժշկական հետազոտության կարգը, ըստ որի ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ:

Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:

Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան:

Միաժամանակ նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը հանցագործություն է համարում մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով, վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել