Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները։
Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
- ուղարկվում նամակով
- հանձնվում է առձեռն
- ուղարկվում է էլեկտրոնային եղանակով
Ընդհարանպես դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով։ Եվ այն պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը։
Եթե դատավարության մասնակիցն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։
Դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (https://www.azdarar.am/)։ Դատարանի կողմից անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է համարվում:
Եթե դատավարության մասնակիցը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ազատազրկման վայրում, զորամասում կամ կարգապահական գումարտակում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով։ Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` նրա կողմից ստանալը հավաստող անդորրագիրը վերադարձնելով դատարանին: