Ժառանգությունը լինում է ոչ միայն կտակով, այլ նաև օրենքով: Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, անցնում է այլ անձանց:
Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը:
Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո, իսկ բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
Օրենքով Ժառանգները
Գոյություն ունի ժառանգման հերթ հասկացություն, ըստ որի՝
- առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները.
- երկրորդ հերթի ժառանգներն են եղբայրները և քույրերը.
- երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը.
- չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները:
Այն դեպքում, եթե չկան ո´չ ըստ կտակի, և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ, իսկ անժառանգ գույքն էլ անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը: