Ի՞նչ է ապահովագրության պայմանագիրը

Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:

Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:

Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են: Օրինակ՝ ավտոմեքենաների ապահովագրությունը:

Ապահովագրության պայմանագրով մի կողմը վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին հատուցել որոշակի իրադարձության տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը:

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է միայն գրավոր:

1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են`
1) ապահովագրության օբյեկտը.
2) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
3) ապահովագրական գումարի չափը.
4) ապահովագրական հատուցման կարգը.
6) ապահովագրավճարի չափը.
7) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին տեղեկացնելու կարգը և ժամկետները.
8) վնասի գնահատման կարգը.
9) պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:

2. Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝
1) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
2) ապահովագրության պայմանագրի փոփոխման կարգը.
3) նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին.
4) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել