Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը առաջացնում է տուգանք:
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝ համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի, այսինքն՝ 100-200 հազար ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի, այսինքն՝ 200-300 հազար ՀՀ դրամի չափով: