Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը: Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:
Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: