Ո՞ր դեպքում վարչական դատարանը կարող է լրացուցիչ ապացույց ընդունել

Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության մասնակիցն ապացույցը հրապարակում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի համապատասխան ապացույցը։ Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը։

Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար այդ ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով։ Առարկության դեպքում վարչական դատարանն ապացույցն ընդունելու հարցը որոշում է անհապաղ` անհրաժեշտության դեպքում լսելով դատավարության մասնակիցների կարծիքն առարկության վերաբերյալ։ Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը։Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը և հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով` լսելով կողմերի կարծիքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել