Նախագահողը ամբաստանյալին պարզաբանում է նրան ներկայացված մեղադրանքի էությունը, արարքի իրավաբանական որակումը, նրան ներկայացված քաղաքացիական հայցի հիմքերը և չափը: Մի քանի ամբաստանյալի առկայության դեպքում նման պարզաբանում տրվում է նրանցից յուրաքանչյուրին: Նախագահողը ամբաստանյալներից յուրաքանչյուրին հարցնում է, թե նա արդյո՞ք իրեն ճանաչում է մեղավոր և կոնկրետ ինչո՞ւմ: Ամբաստանյալին պետք է պարզաբանվի, որ նա կաշկանդված չէ նախաքննության ընթացքում մեղքն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ արված հայտարարությամբ, պարտավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին և, որ պատասխանելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն:
Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նա լրիվ կամ մասնակի ընդունում է արդյո՞ք իրեն ներկայացված քաղաքացիական հայցը: Եթե ամբաստանյալը պատասխանում է այս հարցին, նա իրավունք ունի պատճառաբանել այն: Կողմերն իրավունք ունեն ամբաստանյալին տալ այնպիսի հարցեր, որոնք ուղղված են ամբաստանյալի դիրքորոշումը ճշտելուն: