Գիշերային ժամերին (տեղական ժամանակով ժամը 22.00-6.00-ն) խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, իսկ ձերբակալվածները դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալվածների դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ` ՁՊՎ-ից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը բացառելու համար: Ձերբակալվածները նախապես տեղեկացվում են զբոսաբակ, զուգարան, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերելու մասին: Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակը չի հայտնվում, միայն նշվում է ձերբակալվածի հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:
ՁՊՎ-ում գիշերային ժամերին հնարավո՞ր է բացել խցերի դռները
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/06/IMG_3835-copy.jpg)