Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը ենթակա՞ է քրեական պատասխանատվության

Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով`

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել