Ժառանգությունը՝ ներկայացման իրավունքով. ովքե՞ր ունեն այդ իրավունքը

Մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

Ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները:

Նշենք, որ ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով, ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով, ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել