Ի՞նչ նվեր չպետք է ընդունի հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը

Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

Ընդ որում, «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։

Եթե, վերը նշված նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 ՀՀ դրամը, ապա`

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

Թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել