Ո՞վ կարող է նոտարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել

Նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, խուզարկելիս, նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդ մասին անհապաղ հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և նոտարական պալատ: Նոտարի աշխատանքային վայրը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությամբ:

Նոտարի մոտ պահվող նոտարական փաստաթղթերը կարող են ստուգման նպատակով վերցվել միայն արդարադատության նախարարի սահմանած կարգով: Ինչպես նաև նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել