Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու կամ զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում տուգանքի ձևով:
Մասնավորապես ծնողի կողմից երեխային կամ տասնութ տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի` 100.000-200.000 դրամի չափով:
Իսկ անաշխատունակ կամ նյութական օգնության կարիք ունեցող ծնողին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի` 100.000-200.000 դրամի չափով: