Խնամելու նպատակով երեխա առնելը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխա վաճառելը Հայաստանում պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով, կեղծ որդեգրում կատարելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: