Հայաստանում երեխային փոխելու համար պատիժ է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով:
Մասնավորապես այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի` 100.000-250.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Նույն գործողությունը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով` պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:
Իսկ եթե երեխային փոխել է կազմակերպված խումբը կամ երեխային փոխելն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: