ՁՊՎ-ում պահվող անձանց բուժսպասարկումը և հակահամաճարակային պայմանների ապահովումը

ՁՊՎ-ում (ձերբակալվածների պահման վայր) պահվող ձերբակալվածներին առաջին բուժօգնությունը ցույց է տրվում ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապօգնության մասնագիտացված ծառայության կողմից: Ձերբակալվածին բժշկի կողմից նշանակված դեղորայքը պահվում է հերթապահի մոտ և ընդունվում հիվանդների կողմից միայն նրա ներկայությամբ: Յուրաքանչյուր ՁՊՎ-ում պետք է լինի բազմատեսականի դեղորայքով դեղարկղ: Դեղորայքի կազմը դեղարկղում որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հաստատության կողմից և համալրվում օգտագործման չափով: Վնասվածք ստացած, ինքնասպանության փորձ կատարած (կախվելու, երակները կտրելու և այլ միջոցներով) ձերբակալվածներին ՁՊՎ-ի ծառայողների կողմից ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:ՁՊՎ բերված անձինք սանիտարական մշակման ենթարկվում են ախտահանման սենյակում: Ոջլոտություն (պեդիկուլոզ) հայտնաբերելու դեպքում ՁՊՎ վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է պետական սանիտարահամաճարակային ծառայությանը:

ՁՊՎ-ում ամեն օր անցկացվում է մենախցերի և այլ սենյակների խոնավ մաքրում` օգտագործելով ախտահանող միջոցներ, իսկ սննդի տաքացման սենյակում՝ սննդի յուրաքանչյուր բաժանումից հետո: ՁՊՎ-ի բոլոր սենյակներում և մենախցերում անցկացվում է հիմնական մաքրում ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել