Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Մենք այս հարցը բարձրացնում ենք ամերիկացիների հետ, բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ուրիշ ո՞ւմ հետ», – ասել է Ուշակովը։
Մեկ օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիք «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «շարժվում են դեպի նախագահների հանդիպում»։
Ռուսաստանը ներկայումս ապահովում է Եվրոպայի գազի պահանջարկի ընդամենը 19 տոկոսը, նախորդ 40-ի համեմատ, հիմնականում հեղուկացված բնական գազի տեսքով։