ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ ինքը «չի երաշխավորում մայիսի 9-ին՝ անվտանգությունը Ռուսաստանի տարածքում», ուղղակի սպառնալիք է։
«Այն հայտարարությունները, որոնք արել է Զելենսկին, պատահական չեն: Սա դասական սպառնալիք է միջազգային ահաբեկչի կողմից»,-ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի երաշխավորում մայիսի 9-ին Մոսկվայում համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։
Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է սադրանքներ կազմակերպել հյուրերի դեմ և դրանում մեղադրել Ուկրաինային։ Կիևը, նրա խոսքով, պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողի համար։
Զելենսկին նաև մերժել է մայիսի 9-ին եռօրյա հրադադարի մասին Պուտինի առաջարկը և պնդում է 30-օրյա հրադադարի մասին։