2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի մայրը՝ Կարինե Բադալյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց՝ Նարեկը դեռ մանկուց շատ ակտիվ, հետաքրքրասեր երեխա էր, աշխույժ մանկություն է ունեցել։
Ասում է՝ պատերազմական ֆիլմեր դիտել շատ էր սիրում, իսկ ամենաշատը սիրում էր դիտել ֆիլմեր Մոնթե Մելքոնյանի մասին․ «Մոնթեով ապրում էր, Մոնթեին պաշտում էր ինքը։ Կարելի է ասել, երևի ճակատագրի հեգնանք էր, իր կյանքը այդպես էլ իր հերոսի՝ Մոնթեի դիրքում տվեց»։
Մայրը մտաբերում է որդու վերջին խոսքերը, ասել է՝ «Կյանքիս գնով էլ լինի, Մոնթեիս դիրքը չեմ տալու»։
Հերոսներից շատերին գիտեր, սիրում էր բոլորին պատմել նրանց մարտական ուղու և կյանքի մասին, տեսնելով անտարբեր մարդկանց էլ՝ Նարեկը զարմանում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։