Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ ուղղաթիռը կործանվել է երկրի հյուսիսում։ Ինքնաթիռում եղել է 14 մարդ։ Նրանցից ութը վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել։ Թե ինչն է եղել վթարի պատճառը՝ հայտնի չէ։
Shot-ի փոխանցմամբ՝ օդաչուները երեքն են եղել և նրանք ողջ են մնացել։ Զոհվածների թվում են Պակիստանի ռազմածովային ուժերի երկու սպա և մեկ նավաստի։