Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 11-ը վիրավորվել են, տեղեկացնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դաղստանում սգո օր է հայտարարվել։
ՌԴ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի ծայրամասերից մեկում գտնվող Նովի Խուշեթ գյուղի մոտ։
Միջադեպի առնչությամբ Ռուսաստանի իրավապահները հետաքննություն են սկսել, տեղի ունեցածի հնարավոր պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։