«Բեյրութի վրա Իսրայելի հարձակումը բացահայտ և անթաքույց պատերազմական հանցագործություն է»․ Իրանի նախագահ

«Բեյրութի վրա Իսրայելի հարձակումը բացահայտ և անթաքույց պատերազմական հանցագործություն է, որը ևս մեկ անգամ բացահայտեց ռեժիմի ​​ահաբեկչական բնույթը»,- այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ակնկալում ենք, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես՝ իսլամական երկրները, խստորեն կդատապարտեն այս հանցագործությունը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Լիբանանի ժողովրդին և կառավարությանը, նահատակների ընտանիքներին։ Կիսում եմ ձեր վիշտը, լիբանանյան դիմադրության սիրելի ու հպարտ ժողովուրդ։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը քայլեր կձեռնարկի սիոնիստների վերջին ոճրագործության դեմ և միշտ կաջակցի Լիբանանի ժողովրդին ու դիմադրության առանցքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել