Որո՞նք են պետական պատվերի շրջանակներում պարտադիր սկրինինգները

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Պետական պատվերի շրջանակներում առանձնացվել են հետևյալ պարտադիր սկրինինգները.

– զարկերակային ճնշման չափում՝ հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

– դիաբետի կասկածի դեպքում գլյուկոմետրիայի իրականացում,

– կրծքագեղձի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով (մամոգրաֆիայի նշանակում` ըստ բժշկական ցուցման),

– Պապ քսուք՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

– ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշումը` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

– քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել