Iravaban.net-ը Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմում-հարցաթերթ.
2) վավեր անձնագիր և դրա պատճենը.
3) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.
6) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
7) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար).
8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
9) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը.
10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը:
Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) դիմում-հարցաթերթ.
2) երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը.
3) դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը.
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
5) ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը.
6) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
7) մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդ որում, ծնողի կողմից համաձայնությունը վարչությունում կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ և օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.
8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
9) երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը.
10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.
11) Տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխայի գրավոր համաձայնությունը:
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները: