Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Iravaban.net-ը ներկայացնում է ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի ավագանու անդամի թեկնածուների ցանկի առաջին համարների ներկայացրած հայտարարագրերը։
Ընտրություններին 1-ին համարով հանդես եկող «Հանրային ձայն» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը։ Նշենք, որ վերջինս անցնում է քրեական գործով և այս պահին կալանավորված է։ Ապրիլի 17-ին Քննչական կոմիտեից հայտնել են՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։
Արտակ Գալստյանը ոչինչ չի հայտարարագրել։ Նրա ներկայացրած փաստաթղթում լրացված են միայն անձնական տվյալները։