«Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանի գույքն ու եկամուտները

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Iravaban.net-ը ներկայացնում է ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի ավագանու անդամի թեկնածուների ցանկի առաջին համարների ներկայացրած հայտարարագրերը։

Ընտրություններին 4-րդ համարով հանդես եկող «Հաղթանակ» կուսակցության ցուցակը գլխավորում է Վիկտոր Մնացականյանը․ նա նախկինում զբաղեցրել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Վիկտոր Մնացականյանը հայտարարագրել է․

  • տուն՝ Դիլիջանում,
  • Volvo XC90 T5 2 մակնիշի ավտոմեքենա՝ 2018 թվականի թողարկման,
  • 511․000 դրամ եկամուտ՝ որպես աշխատավարձ ստացված «Սկեվռա» քաղաքային պլանավորման ինստիտուտից,
  • 43․000․000 դրամ,
  • 270․000 դոլար,
  • 18% փայ՝ «Վիկտորիա կոնցեռն» ընկերությունում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել