Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Iravaban.net-ը ներկայացնում է ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի ավագանու անդամի թեկնածուների ցանկի առաջին համարների ներկայացրած հայտարարագրերը։
Ընտրություններին 3-րդ համարով հանդես եկող «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Նորիկ Նորիկյանը․ նա փաստաբան է։
Նորիկ Նորիկյանը հայտարարագրել է․
- բնակարան – Երևան, Անդրանիկի փողոց,
- ոչ բնակելի տարածք – Երևան, Օրբելի փողոց,
- հողամաս – Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք,
- հողամաս – Արագածոտնի մարզ, Ապարան,
- Mercedes-Benz E320 մակնիշի ավտոմեքենա, 1999 թ․ թողարկման,
- Lexus GX 460 մակնիշի ավտոմեքենա,
- 24.893.000 դրամ՝ ստացված փաստաբանական ծառայությունների մատուցումից,
- 14․550․000 դրամ,
- 13․500 դոլար,
- 3 հողամաս Արագածոտնի մարզում՝ Ափնագյուղում՝ ընդհանուր սեփականությամբ․