Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն ավարտեցին հանրային իրազեկման փուլը

Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի առաքելություններից մեկն է հանրության իրազեկվածության բարձրացումը։ Այդ իսկ պատճառով Դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն իրականացրեցին հանրային իրազեկում իրենց հետազոտական աշխատանքների թեմաներով։

Հանրային իրազեկումներն իրականացվեցին առցանց, առկա և հիբրիդային ձևաչափերով։

Արդյունքում մեր ունկնդիրներն իրականացրեցին իրազեկումներ դպրոցներում, մանկապարտեզներում և առանձին լսարաններում։

Արցախի մեր մասնակիցն իր իրազեկումն իրականացրեց հիբրիդային եղանակով՝ Արցախում։

Ունկնդիրների հանրային իրազեկումների արդյունքում շուրջ 270 ՀՀ քաղաքացիներ, անկախ իրենց մասնագիտական ուղղվածությունից, մեր ունկնդիրների շնորհիվ իրազեկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի, դրանում հանրության մասնակցության կարևորության և հակակոռուպցիոն մեխանիզմների մասին։

Լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի  «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:

Դպրոցի արտագնա փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:

Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել