«Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանվում է հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը, որի 4-րդ կետով էլ սահմանված է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։
Դեռևս 2021 թվականի մայիսի 30-ին գրել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նախարարը խախտել էր «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը, որով սահմանված են հայտարարագրման ժամկետները։ Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիրը ներկայացրել էր շատ ավելի ուշ՝ 2021 թվականի հուլիսի 24-ին, այնինչ պետք էր ներկայացվել պաշտոնը ստանձնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված է, որ տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
Վահան Քերոբյանը 2020 թվականի տարեկան հայտարարագիրը չի ներկայացրել։
Iravaban․net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Քերոբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է․
- բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2019 թ․
- բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Նոր Նորքում, ժառանգություն ստացված 1977թ․
- Toyota մակնիշի ավտոմեքենա – 2009 թ․ թողարկման, գնված 2012 թվականին,
- 35,000,000 դրամ եամուտ՝ ստացված աշխատավարձից,
- բաժնեմաս – 1,500,000 դոլար արժողությամբ, մասնակցությունը՝ 17.39%:
2021 թվականի տարեկան հայտարարագրում նա նշել է, որ տարեվերջին առկա չի եղել իր ավտոմեքենան, բայց թե ինչպես է այն օտարվել՝ ներկայացված չէ։ Նա հայտարարագրել է եկամուտը՝ 20,225,133 դրամ՝ ստացված աշխատավարձից։
—————————————
Վահան Քերոբյանի կինը՝ Մարիամ Հարությունյանն էլ ամուսնու կողմից պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին (Քերոբյանը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020թ․ նոյեմբերի 26-ին)։ Մարիամ Հարությունյանը հայտարարագրել է․
- բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Արաբկիրում, գնված 2019 թ․
- Lexus մակնիշի ավտոմեքենա – 2005 թ թողարկամը, որը նվիրատվություն է ստացել 2012 թ․
- 5,000,000 դրամ՝ բանկային հաշվում,
- 1,500,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2021 թվականի տարեկան հայտարարագրում նա նշել է․
4,300,000 դրամ՝ բանկային հաշվում,
4,000,000 դրամ եկամուտ՝ ստացված երկու աշխատավարձերից։
—————————————
Վահան Քերոբյանի 4 զավակների՝ Նարե, Ավետ, Սամվել, Ալեքսանդր Քերոբյանների հայտարարագրերը նույնպես ներկայացված չեն։